Այսօր Վիեննայում կկայանան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդատվությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Մարտին Նեսիրսկին: Նրա խոսքերով, խորհրդատվությունների արդյունքներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդները հանդես կգան հայտարարությամբ: Համանախագահները հանդիպման ընթացքում կքննարկեն բանակցությունների արդյունքները, որ օրերս անցկացվել են Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:





