Հուլիսի 16-ին Բաղդադում պայթել է Իրաքի ոստիկանությանը պատկանող մի ավտոմեքենա: Պայթյունը տեղի է ունեցել Իրաքում ՀՀ դեսպանատան առջեւ, հաղորդում է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթը: Իրաքում պատերազմը սկսվելուց ի վեր դեսպանատունը չի գործում, իսկ անձնակազմը մեկնել է երկրից:





