AM
17 Հուլիս 2007 - 10:59 AMT

Թուրքիան մտադիր չէ ճանաչել ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունները

«Թուրքիան չի ճանաչի հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունները, որոնք անօրինական են միջազգային իրավունքի տեսակետից»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Անկարան դիտարկում է առաջիկա ընտրությունները որպես «Լեռնային Ղարաբաղում հաստատված ստատուս-կվոն օրինականացնելու փորձ, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի որոշումներն ու ԵԱՀԿ սկզբունքները»: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «անցած շաբաթ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեն հայտարարել էր, թե ոչ ընտրությունները, ոչ դրանց արդյունքները չեն ճանաչվի միջազգային հանրության կողմից, եւ հավանություն է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը»: