AM
18 Հուլիս 2007 - 09:37 AMT

Թուրքիայի վարչապետը կարող է հեռանալ քաղաքականությունից

«Եթե Արդարության եւ զարգացման կուսակցությունը` ԱԶԿ-ն բացարձակ հաղթանակի չհասնի խորհրդարանական ընտրություններում, ես կթողնեմ քաղաքականությունը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը Էրդողանը խստորեն քննադատել է գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական-հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալին եւ «Ազգային շարժում» կուսակցության նախագահին, գրում է «Հյուրիեթ» թերթը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կկայանան հուլիսի 22-ին: Ընտրություններ անցկացնելու որոշումը կայացրել էր երկրի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերն այն բանից հետո, երբ թուրքական խորհրդարանը չկարողացավ Թուրքիայի նախագահ ընտրել: