AM
19 Հուլիս 2007 - 12:15 AMT

ԼՂՀ-ում անցնող ընտրություններին հետեւում են ԱՊՀ չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները

ԼՂՀ-ում անցնող նախագահական ընտրություններին հետեւում են ԱՊՀ չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են ԼՂՀ ԿԸՀ-ում, Ստեփանակերտ են ժամանել դիտորդներ Մերձդնեստրից, Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:

Դիտորդների թվում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Հունաստանի, Գերմանիայի, Սերբիայի, Չեխիայի, Ուկրաինայի, Մակեդոնիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Խորվատիայի ոչ կառավարական կազմակերպությունների ու ղեկավարող կառույցների, ինչպես նաեւ համաշխարհային ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: