Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացին միանալու հարցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար սկզբունքային է, հայտարարել է Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Կարլեն Ավետիսյանը: Նրա խոսքերով, բանակցություններում ԼՂՀ բացակայությունը դրանք նոր հարթություն է տեղափոխում` դիմակայությունը վերածելով տարածքային հակամարտության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
«Իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը շատ խնդիրներ ունեն, որոնք քննարկման կարիք ունեն, սակայն մենք անհրաժեշտ ենք համարում ԼՂՀ մասնակցությունը բանակցություններին, որպեսզի բարձրացվի Ղարաբաղի ժողովրդի ազգային ինքնորոշման հարցը»,- ասել է Ավետիսյանը:
Խոսելով հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին` Կարլեն Ավետիսյանը հայտարարել է, որ ընրությունների գլխավոր ձեռքբերումը դրանց լեիգիտիմությունն է:
«Կարեւոր է, որ երկրում նոր քաղաքական մշակույթ է ձեւավորվում, երբ ոչ ոք չի բողոքում ընտրությունների արդյունքների դեմ, իսկ պարտված թեկնածուները շնորհավորում են հաղթողին»,- ասել է Ավետիսյանը:
Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղում 2007 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էր, ինչ եղել է հանրապետության պատմության մեջ: «Ընտրություններում ամենաքիչը երկու թեկնածու կար, որոնց միջեւ սուր պայքար էր ծավալվել»,- ասել է Ավետիսյանը:
ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ համաձայն չէ հակառակ կարծիքին, որ ընտրությունները «կատարյալ են» անցել, կամ էլ «Ղարաբաղը Երեւանի կարիքն ունի ընտրություններն անկացնելու համար»: «Կարծում եմ, ճշմարտությունը պետք է փնտրել մեջտեղում: Ընտրություններն անցել են օրենքի շրջանակներում, ինչ-ինչ չնչին խախտումներով, որոնք չէին կարող դրանց արդյունքների վրա լուրջ ազդեցություն ունենալ»,- ամփոփել է Ավետիսյանը, հաղորդում է «Նովոստի-Առմանիան»:





