Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզային, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Ռուդոլֆ Փերինան: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների արդի փուլին առնչվող հարցեր:





