«Մենք չենք ընտրում երկրի աշխարհագրական դիրքը եւ, անկախ նրանից, թե ինչ կլինի, մենք ու թուրքերը հարեւաններ կմնանք շատ երկար ժամանակ: Ես կարծում եմ, որ լավ կլիներ, եթե հայերն ու թուրքերը փոխըմբռնման հասնեին»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Հայաստանը դեռեւս պետք է երկար ճանապարհ անցնի, եթե ցանկանում է վերադառնալ Մետաքսի մեծ ճանապարհի օրերին, երբ նա միացնում էր Արեւելքն ու Արեւմուտքը»,-հայտարարել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
«Հայաստանը միայն երկու բաց սահման ունի չորսից: Դա խանգարում է տնտեսության զարգացմանը, տարեկան վնասը կազմում է միլիոնավոր դոլարներ: Եվ զարմանալի չէ, որ Սարգսյանը ցականում է փոխել այդ իրավիճակը, հասցեագրելով իր խոսքերը Թուրքիայի նոր կառավարությանը»,-գտնում է հեռուստաալիքը, հաղորդում է Groong-ը:





