AM
3 Օգոստոս 2007 - 11:26 AMT

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կարող է կայանալ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Պրահայի բանակցային գործընթացի շրջանակներում կարող է կայանել ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Մենք որոշ չափով հուսահատվել էինք Սանկտ-Պետերբուրգում կայացած նախագահների հանդիպման արդյունքներից, սակայն, այլ կողմից, Բաքու եւ Երեւան այցելելուց հետո ես տեսնում եմ, որ գործընթացը շարունակվում է»,- նշել է նա: Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ բանակցային գործընթացում դրական տեղաշարժեր կան: «Ես հուսով եմ, որ դրական տեղաշարժեր կան: Սակայն ես դեռ չեմ կարող ավելին ասել»,- ընդգծել է Բրայզան, հաղորդում է Day.az-ը: