AM
3 Օգոստոս 2007 - 12:57 AMT

ԼՂՀ-ում ձերբակալվել է Ղարաբաղի կողմ անցած Ադրբեջանի քաղաքացի

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ղարաբաղի կողմ անցնելու ժամանակ ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցով ԼՂՀ Պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը, ձերբակալվածը փաստաթղթեր չուներ: «Նա ներկայացել է` որպես Ալիեւ Անար Մարիֆ օղլու: Ալիեւը ծնվել է 1978 թվաանին ադրբեջանական Միր-Բաշիր քաղաքում, որտեղ եւ ապրում էր վերջին ժամանակներս: Ներկա դրությամբ ԼՂՀ համապատասխան մարմինները պարզում են սահմանն անցնելու պատճառները Ադրբեջանի քաղաքացու շարժառիթները»,- հայտարարել է Քոչարյանը:

Նա նաեւ նշել է, որ նախադեպի մասին հայտնել են Լեռնային Ղարաբաղում հավատարմագրված ԵԱՀԿ եւ ԿԽՄԿ գրասենյակները: «ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչները արդեն այսօր այցելել են ադրբեջանցուն, ով նրանց միջոցով նամակ է փոխանցել իր հարազատներին»,- ասել է Քոչարյանը: