Երկուշաբթի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպում է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահներ Յուրի Մերզլյակովի եւ Բերնար Ֆասյեի հետ, հաղորդում է «Թրենդը»:
Սեպտեմբերի կեսին ակնկալվում է համանախագահների այցը Երեւան եւ Բաքու: Այդ հանդիպումից հետո պարզ կլինի անհրաժեշտ է արդյոք Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, ավելի վաղ լրագրողներին էր հայտնել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:





