AM
1 Փետրվար 2017 - 08:09 AMT

Երևանում մինչև ձնամաքրման ավարտը վարորդները «կարմիր գծերի» համար չեն տուգանվի

Մինչ Երևան քաղաքի փողոցներում իրականացվող ձնամաքրման աշխատանքների լիարժեք ավարտը ավտոկայանատեղերի տուրքի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բավարար ապացույցների բացակայությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արդեն կազմված արձանագրությունների դեպքում հարուցված վարույթները սահմանված կարգով կկարճվեն:

Երևան քաղաքում վճարովի ավտոկանգառներից մինչև 15 րոպե օգտվելն անվճար է: 15 րոպեից ավելի կայանելու համար վարորդը պարտավոր է վճարել: Մեկ ժամ կայանելն արժե 100 դրամ, մեկ օրը` 500, մեկ շաբաթը` 1000 դրամ, մեկ ամիսը` 2000 դրամ, մեկ տարին` 12 հազար դրամ: