Հավաքական անվտանգության պայմանագրի մազմակերպության մասնակից պետությունները հայտարարել են ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահ կոնտինգենտի ստեղծման մասին համաձայնագրի համաձայնեցման գործընթացների ավարտի մասին եւ պատրաստակամություն են հայտնել դրա ստորագրման հարցով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո:
«Բացառված չէ, որ պետությունները կարողնան փոփոխություններ կատարել փաստաթղթի բովանդակության մեջ, բայց դեռ որեւէ անհամաձայնություն չի հայտնվել»,- ասել է Նիկոլայ Բորդյուժան:





