AM
7 Սեպտեմբեր 2007 - 12:48 AMT

Թուրքիայում խոշոր ընդհարում է տեղի ունեցել. պատճառը «Մալաթիան հայկական քաղաք է» վանկարկումներն էին

Սեպտեմբերի հինգին Մալաթիա քաղաքում` «Էլյազիգ Սփոր»- «Դիարբեքիր» ֆուտբոլային մրցախաղի ընթացքում խոշոր ընդհարում է տեղի ունեցել: Էլազիգցի մի խումբ երիտասարդներ փողոցում սկսել են վանկարկել «Մալաթիան հայկական քաղաք է», ինչի արդյունքում տեղացիների հետ բախում է սկսկվել, որը վերաճել է զանգվածային անկարգության եւ ծեծուջարդի: Ոստիկանությունը ձերբակալել է 3 քաղաքացու, 2-ը` հոսպիտալացվել են: Ավելի ուշ, ֆուտբոլային խաղի ժամանակ, էլյազիգցիները կրկնել են այս վանկարկումները, հայտարարել են, թե Մալաթիայի անվտանգության վարչության պետ Օսման Քահյան ազգությամբ հայ է: Անվտանգության վարչության աշխատակիցները կարգազանցներին տարել են ստադիոնի զուգարան եւ ծեծի ենթարկել, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը: