AM
12 Սեպտեմբեր 2007 - 10:12 AMT

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կսկսվի հոկտեմբերի կեսին

Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղու շինարարությունը կսկսվի հոկտեմբերի կեսին: Այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը: Նա նաեւ հայտարարել է, որ սկզբում երկաթուղու հիմնարկեքը ծրագրված էր հոկտեմբերի սկզբին: Երկաթուղու հիմնարկեքը տեղի կունենա վրացական եւ թուրքական հատվածներում: Ակնկալվում է, որ արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պետական այրերը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: