AM
17 Փետրվար 2017 - 05:20 AMT

ԶԼՄ. Պոլսի պատրիարաքական ընտրությունները կկայանան մայիսի 28-ին

Պոլսի պատրիարաքական ընտրությունները կայանալու են առաջիկա մայիսի 28-ին: Այդ մասին հաղորդում է «Հայ Ձայնը»՝ Ստամբուլի իր աղբյուրին հղումով: Որոշումները կայացվել են փետրվարի 16-ին Պոլսի Պատրիարքարանում տեղի ունեցած ազգային- եկեղեցական դռնփակ նիստի ժամանակ:

Լրատվամիջոցի աղբյուրը նաև փոխանցել է, որ փետրվարի 17 -ին տեղի է ունենալու Պատրիարաքական նոր տեղապահի ընտրություն և ապա կազմվելու է հատուկ մարմին, որ կազմակերպելու է մայիսի 28 -ին նախատեսված Պատրիարքի ընտրությունը:

Մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների արդյունքով իր դարավոր գահին է բազմելու Պոլսի 85-րդ պատրիարքը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքիայի հայ համայնքը վրդովվել է, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց պատրիարքի ընտրությունը կապել է սահամանադրական փոփոխությունների հանրաքվեի հետ: