AM
17 Սեպտեմբեր 2007 - 08:49 AMT

Ռոբերտ Քոչարյանն ու Միխաիլ Սահակաշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 15-16-ը մեկօրյա աշխատանքային այցով եղել է Աջարիայի մայրաքաղաքում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Բաթումում Հայաստանի եւ Վրաստանի նախագահները քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգը: Երկու երկրների ղեկավարներն այցելել են նաեւ Քոբուլեթի, որտեղ Միխաիլ Սահակաշվիլին ներկայացրել է զբոսաշրջության զարգացման հեռանկարները: