AM
17 Սեպտեմբեր 2007 - 12:02 AMT

ԵԱՀԿ-ն պետք է զերծ մնա ավելորդ «հանդուրժողականությունից» Ղարաբաղում պատերազմի եւ խաղաղության հարցերում

Ղարաբաղյան հակամարտության մեջ հարցականի տակ է նաեւ կողմերի պայմանավորվելու ունակությունը, ստանձնած պարտավորությունների կատարման հարցում նրանց լրջությունը, ինչն անպատվաբեր է ճանաչված պետությունների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: «ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերի եւ 1995թ. փետրվարյան համաձայնագրի մասին օրինակներին կարելի է հավելել նաեւ ակնհայտ հակասությունը Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորությունների եւ ուժային լուծմանը վերադառնալու սերիական սպառնալիքների միջեւ: Թեեւ այստեղ միայն բառացի սպառնալիքներ չեն, այլ նաեւ իրական գործեր` օրինակ, անտրամաբանորեն լարվում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում եւ ատելությունը հարեւան ժողովրդի հանդեպ»,-նշել է դիվանագետը:

Նրա խոսքերով, այժմ երեքից երկու կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել կարգավորման «սկզբունքների» մասին, իսկ որքան ջանք կպահանջվեր «սկզբունքները» համաձայնության լեզվով շարադրելու համար: «Իսկ հետո ոչ մի համոզվածություն չկա, որ կողմերը կկատարեն համաձայնագիրը, եթե այն ստորագրվի: Չէ որ կարեւորը ոչ թե ստորագրելն է, այլ կատարելը: Ուստի ԵԱՀԿ-ն նախապես պետք է հաշվի առնի դա եւ բոլոր ուղղություններով զերծ մնա ավելորդ «հանդուրժողականությունից» Ղարաբաղում պատերազմի եւ խաղաղության հարցերում: Այժմ հայերը շատ հմուտ կերպով օգտվում են ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի եւ այլ գործերում ադրբեջանական կողմի պարտավորություններին չհետեւելու ակնհայտ վարմունքից: Սակայն կարելի էր մրցել ընդդիմադիրների հետ ոչ միայն ժողովրդավարության մասով, այլ նաեւ որպես պետություն կայանալու կարողությամբ: Այժմ դա կարեւոր գործոն է միջազգային ասպարեզում»,-ասել է ընդգծել է Վ.Կազիմիրովը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ