Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն, Յուրի Մերզլյակովն ու Մեթյու Բրայզան, ովքեր համապատասխանաբար ներկայացնում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, այժմ այցով գտնվում են Ադրբեջանում, ուր մեկնել են Հայաստանից: Այսօր միջնորդները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանը նաեւ մասնակցում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Հանդիպմանը կարծիքների փոխանակում է կայացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա դրության շուրջ:
Այսօր Ադրբեջանի Արտգործնախարարությունում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ԱՀ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:





