Այսօր Գաբալայի ՌՏԿ տարածքի ռազմական քաղաքում սկսկվել են Հայաստանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փորձագետների խորհրդատվությունները: Փորձագետները կգնահատեն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հնավարությունները ՌՏԿ-ի համատեղ շահագործման հարցով, կնախապատրաստեն առաջարկություններն ու կներկայացնեն իրենց երկրների ղեկավարությանը: Կարծիքների նախնական փոխանակումից հետո, երեք երկրների ներկայացուցիչներից բաղկացած փորձագիտական խումբը ծանուցողական ուղեւորություն է անցկացրել դեպի Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայան: Ներկա դրությամբ, փորձագետները գտնվում են ռազմական քաղաքում` կայանի հարեւանությամբ: Կողմերը չեն ծրագրում որեւէ փաստաթուղթ ստորագրել: Նախապատրաստված առաջարկությունները քննարկվելու են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների կողմից 2+2 ձեւաչափում, հաղորդում է Day.az-ը:





