AM
20 Սեպտեմբեր 2007 - 09:46 AMT

Բաքվում դժգոհություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության հանդեպ Եվրոպայի Խորհրդի վերաբերմունքից

Ադրբեջանը դժգոհ է ղարաբաղյան հակամարտության հանդեպ Եվրոպայի Խորհրդի վերաբերմունքից: Այդ մասին հաղորդել է միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ՆԱՏՕ-ի ԽՎ ժողովրդավարական կառավարման հարցերի ենթակոմիտեի նախագահ Չեթին Կազակի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:

«Եվրոպայի Խորհուրդը մինչ այժմ «չի դատապարտել Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ եւ չի հայտնել իր դիրքորոշումը»,-պնդում է Սամեդ Սեիդովը:

Իր հերթին Չեթին Կազակը նշել է, որ ՆԱՏՕ-ն իրազեկ է հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին: «Վերջին տարիներին դաշինքը մեծ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի հակամարտությաւնների եւ խնդիրների լուծմանը»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդը»: