AM
1 Մարտ 2017 - 09:30 AMT

Քաղաքական ուժերի սպասվող ցույցերը՝ ի հիշատակ Մարտի 1-ին զոհվածների

Մարտի 1-ին` ժամը 18։00-ին, Հայ ազգային կոնգրեսը հանրահավաքի է անցկացնելու Ազատության հրապարակում՝ ի հիշատակ 2008-ի բախումների հետևանքով զոհվածների։ Այս մասին տեղեկացրել է Հայ Ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

ԵԼՔ դաշինքը ժամը 13.00-ին քայլերթ է սկսել Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան՝ մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու:

Մարտի 1-ի դեպքերից 9 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարություն է տարածել մարտի 1-ի տարելիցի վերաբերյալ: