AM
2 Հոկտեմբեր 2007 - 11:40 AMT

Հոլանդական կուսակցության անդամ Օսման Էլմաչին զրկվել է իր տեղից Եվրախորհրդարանում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար

Նիդերլանդների քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը (CDA) հայտարարել է, որ կուսակցության անդամ Օսման Էլմաչին զրկվել է Եվրախորհրդարանի պատգամավորական տեղից Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար:

Ինչպես հայտնում է Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը (EAFJD), Օսման Էլմաչին, ով նույն պատճառներով չէր մասնակցել Եվրախորհրդարանի վերջին ընտրություններին, երրորդ համարն էր հանդիսանում կուսակցության ցուցակում եւ հաջորդում էր գործող եվրախորհրդարանական Յոոպ Պոստին: Պոստի հրաժարականից հետո Եվրախորհրդարանում տեղը պետք է փոխանցվեր Էլմանչին, ով զրկվել է այդ հնարավորությունից` Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար:

«Մենք ողջունում ենք CDA-ի խիզախությունը եւ նրա որոշումը: Հերքումը, որը ներկայացվում է որպես «խոսքի ազատություն», կարող է ծառայել միայն ռասայական թշնամանքի տարածմանը»,- հայտարարել է EAFJD-ի գործադիր տնօրեն Լորեն Լեյլեքյանը: