«Մենք պատրաստ ենք բանակցությունների եւ խաղաղապահ գործունեության Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում, սակայն հնարավոր չենք համարում հարցի ռազմական կարագավորումը»,- հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, պաշտպանության կոմիտեի առաջին տեղակալ Ալեքսեյ Սիգուտկինը:
Նրա խոսքերով, Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմական համագործակցությունը անցնում է միջպետական համաձայնության հիման վրա: «Ըստ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ համաձայնագրի զինուժի համատեղ օգտագործման մասին ի շահ երկու պետությունների, ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Ընհանուր զորք, որը եւ կոչված է լինել տարածաշրջանի կայունության գործոն»,- նշել է Սիգուտկինը:





