AM
9 Հոկտեմբեր 2007 - 11:48 AMT

Ուելսի մայրաքաղաքում կկանգնեցվի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան

Ուելսի հայ համայնքը մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնել Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում: Հուշարձանը նախատեսվում է բացել ընթացիկ տարվա նոյեմբերի 3-ին: Հուշարձանի վրա խաչաձեւ, երեք լեզուներով (անգլերեն, հայերեն, վալի) կգրվի «Ցեղասպանություն» բառը:

Ուելսը Մեծ Բրիտանիայի առաջին նահանգն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է CNN Turk-ը: