Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հանվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կոմիտեի օրակարգից: Ներկայացուցիչների պալատի կայքում ոչ մի պատճառ չի նշվում:
Նշենք, որ այսօր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին կոմիտեում պետք է կայանար Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի քվեարկությունը: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին եւ ներկայումս նրան սատարում են 227 կոնգրեսականներ:





