AM
10 Հոկտեմբեր 2007 - 12:35 AMT

Ցեղասպանության մասին բանաձեւ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կայքում սխալ է թույլ տրվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի կայքում սխալ է թույլ տրվել: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը քվեարկությունից հանելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Ամերիկայի Հայկական համագումարի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, այդ տեղեկությունը վերաբերում է նախորդ քվեարկությանը Կոմիտեում: Արփի Վարդանյանը հավելել է, որ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքային օրվա ավարտին ոչ մի փոփոխություն Կոմիտեի օրակարգում չի կատարվել: Այդպիսով, քվեարկությունն, ինչպես եւ նախատեսվում էր, տեղի կունենա 1:30-ին (տեղական ժամանակով 22:30):