Եվրամիությունը բոլոր ջանքերն է գործադրում, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կայացվելիք որոշումը երկարաժամկետ լինի: Այդ մասին Աստանայում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի գծով գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան:
Նրա խոսքերով, հակամարտության կարգավորման մեխանիզմն արդեն կա: «ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ լավ համագործակցություն կա, Ադրբեջանն ընդգրկվել է ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության մեջ»,-ասել է գերագույն հանձնակատարը:
Հաջորդ շաբաթ Սոլանան մտադիր է հանդիպել Բրյուսելում Ադրբեջանի Արտգործնախարարության ներկայացուցիչների հետ, նա մտադիր է նաեւ հանդիպել Հայաստանի նախագահի հետ, հաղորդում է «Թրենդը»:





