Մրցաշարն անցավ 2 փուլով. նախնականին 18 մարզիկ էր մասնակցում, որի արդյունքում 2-ն անցան եզրափակիչ։ Պայքարը եզրափակչում սկսեցին օնլայն մրցաշարում հաղթած լավագույն 14 և իրական մրցաշարում հաղթած լավագույն 2 վարպետը։ Մրցաշարի ամբողջ ընթացքը վերահսկում էին միջազգային մրցավարները։ ՏոտոԳեյմինգն ու Հայաստանի Նարդու ազգային ֆեդերացիան պարգևատրեցին լավագույն 16 մարզիկին:
Այսպիսով, առաջին տեղը զբաղեցրել է Աբրահամ Արշակյանը, երկրորդ՝ Ալլա Մարգարյանը, երրորդ՝ Ալեքսանդր Վարդանյանը:
PAN Photo-ն լուսանկարել է ՏոտոՆարդի առաջնության եզրափակչի մասնակիցներին ու հարցրել նրանց, թե ինչպես է պետք սկսել խաղը զառերի տարբեր կոմբինացիաների դեպքում: Խորհուրդները հետևյալն են.
- 3:1, 4:2, 5:3, 6:1 կամ 5:6 զառերի կոմբինացիաները միայն մի տարբերակ ունեն խաղալու: Պետք չէ անիմաստ էքսպերիմենտներ անել:
- 4:3-ի դեպքում եթե խաղը դու ես հաղթում, երկուսն էլ կարելի է վերևից «իջնել», եթե չէ՝ մի քար տանել մինչև վերջ:
- 5:4-ի դեպքում ավելի լավ է մեկը բերել քո 3 քարի վրա, մեկն էլ մյուս երկուսից խաղալ, մի հատը դուրս գալու փոխարեն:
- 6:2, 6:3, 6:4-ի դեպքում լավ կլինի 6-ը խաղալ քո երկուսից, 2,3,4-ն էլ՝ իջնել 5-ից. ինչ տարբերություն, միևնույն է՝ քարերից միայն մեկը կկարողանա «խփել», իսկ այս դեպքում կարելի է թույլ տալ, որ «խփի», ավելի վատ հակառակորդիդ համար:
- 1:2-ի դեպքում լավ կլինի 2-ը սեփական 5 քարից «իջնել», այդպես քո «տուն առնելու» հնարավորությունը կմեծանա, իսկ հակառակորդը միայն մի զառի (6:4-ի) դեպքում է կարողանում «խփել»:
- 2:3-ի դեպքում լավագույնը 2-ը սեփական 5 քարից «իջնելն» է, 3-ը՝ հակառակորդի դաշտում խաղալը:
- 1:5-ն ունի ստանդարտ տարբերակ. 1-ը հակառակորդի դաշտում, 5-ը՝ քո 3 քարի վրա, բայց մեկ-մեկ, առավելևս՝ եթե դու ես հաղթում, կարող ես խաղալ որպես «6» ու «դուրս գալ»:
- 2:5-ի դեպքում լավ կլինի ոչ թե մինչև վերջ գնալ, այլ 2 հատ «իջնել»:
- Չնայած կթվա, թե 4:1-ը օպտիմալ մեկ տարբերակ ունի, այսինքն՝ 4-ը իջնել, 1-ն էլ հակառակորդի «տան» մեջ խաղալ, մի քանի այլ տարբերակ էլ կա. օրինակ, կարելի է 4-ը հակառակորդի «տան» մեջ խաղալ, իսկ 1-ը՝ սեփական «տան» մեջ: Եթե հակառակորդը «չխփի», մեծ հավանականությամբ մյուս խաղին դա «կփակես» ու միանգամից մեծ առավելություն կունենաս: Ինչպես փորձառու նարդի խաղացողներն են ասում, «զալատոյ վառոտը» քոնը կլինի:

Աբրահամ Արշակյան

Ալլա Մարգարյան

Գնել Աղաջանյան

Արտակ Բաղդասարյան

Հովհաննես Եղիազարյան

Հրաչյա Մարգարյան

Արա Փինաչյան

Ռուբեն Աբրահամյան

Տարոն Բաղդասարյան

Սամվել Արշակյան

Կարապետ Այվազյան





