AM
13 Հոկտեմբեր 2007 - 13:11 AMT

Թուրքիայի արտաքին առեւտրի նախարարը հրաժարվել է մեկնել ԱՄՆ

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիմակայություն է հասունանում, որի պատճառը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն է: ԱՄՆ կայանալիք այցը չեղյալ է հայտարարել Թուրքիայի արտաքին առեւտրի նախարարը, որը պետք է մասնակցեր գործարարների խորհրդաժողովին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ չորեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, հաղորդում է Ֆինմարկետը: Ավելի վաղ Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից, թեեւ Թուրքիայի պաշտոնատար անձինք պնդում են, որ դիվանագետը հայրենիք է կանչվել խորհրդակցությունների համար: Անկարան զգուշացնում է ԱՄՆ-ին առավել լուրջ հետեւանքների մասին, եթե բանաձեւն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից: