Այս շաբաթ «Ապրիլի 24 կոմիտե0ն», որը մտնում է Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) սկսել է լոբբինգի ենթրակել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: Օրինագծի հեղինակ է հանդիսանում Միավորված քրիստոնեական կուսակցությունը, որը ձայների մեծամասնություն է ստացել հոլադնական խորհրդարանում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին FAON-ի մամլո քարտուղար Ինգե Դրոստը, Դաշնությունը հանդիպումներ է սկսել սոցիալ-դեմոկարտական կուսակցության եւ Ուտրեխտի քաղաքագլուխ Ալեիտ Վոլֆսենի հետ, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն չեն պաշտպանում օրինագիծը: Վոլֆսոնի կարծիքով, Հայոց ցեղասպանության հերքման մասին հատուկ կետ պետք չէ. հոլանդական ՔՕ-ն նախատեսում է պատիժ այն մարդկանց նկատմամբ խտրականության դեպքում, ովքեր խոսում են Հայոց ցեղասպանության մասին:
FAON-ը նաեւ հիշեցրել է հոլանդական խորհրդարանական կուսակցություններին Հրանտ Դինքի որդի Արատ Դինքի եւ «Ակոս» հայ-թուրքական թերթի սեփականատեր Սարգիս Սերոբյանի 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտության մասին` Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով. «ազգային արժանապատվության անպատվում»:





