AM
17 Հոկտեմբեր 2007 - 11:11 AMT

Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար

Խորհրդային տարիներից ի վեր Անդրկովկասում բազում խնդիրներ են մնացել: Դրանք բարդ են ըստ էության, պահանջում են ոչ միայն միջազգային հանրության եւ միջազգային կառույցների ուշադրությունն, այլ նաեւ անմիջականորեն հակամարտության մեջ ներքաշված կողմերի քաղաքական կամքի դրսեւորում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Առաջին հերթին, անշուշտ, դա վերաբերում է Ղարաբաղին եւ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններին: Ռուսաստանը շատ բան է անում, որպեսզի ղարաբաղյան հակամարտության կողմերն ընդունելի լուծում գտնեն: Մենք գործում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ջանքերի շրջանակներում: Դուք գիտեք, որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որի աշխատանքին մասնակցում է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ մեր արեւմտաեվրոպական գործընկերները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները: Մենք հետագայում եւս կշարունակենք գործադրել այդ ջանքերը»,-ասել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է «ԻՌՆԱ» գործակալությունը: