Հոկտեմբերի 22-ին Փարիզում նշանակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ու դրա հետ կապված առաջարկությունները:





