AM
22 Հոկտեմբեր 2007 - 11:45 AMT

Թուրքիայի դեսպանը ԱՄՆ իշխանություններին կփոխանցի «Անկարայի վրդովմունքը» Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կապակցությամբ

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը նախօրեին վերադարձել է Վաշինգտոն: Թուրքիան ետ էր կանչել նրան խորհրդակցությունների համար` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ:

ԱՄՆ մեկնելուց առաջ Շենսոյը հայտարարել է, որ «ԱՄՆ իշխանություններին կփոխանցի Անկարայի վրդովմունքը Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի կապակցությամբ», հաղորդում է «Թըրքիշ դեյլի նյուսը»: