AM
23 Հոկտեմբեր 2007 - 09:32 AMT

ՆԱՏՕ-ն չի հանդուրժի սպառնալիքներ Կոսովոյի անվտանգությանն ու կայունությանը

ՆԱՏՕ-ն չի հանդուրժի սպառնալիքներ Կոսովոյի անվտանգությանն ու կայունությանը ցանկացած կողմից: Այդ մասին հայտարարել է Անվտանգության քաղաքականության հարցերով Դաշինքի քարտուղար Ջոն Կոլսթոնը: «Հոլանդական Նորդվիկե քաղաքում հոկտեմբերի 24-25 սպասվող ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների պաշտպանության նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը նրա մասնակիցները կհայտարարեն, որ KFOR-ը (Դաշինքի հրամանատարությամբ բազմազգ զինվորական կոնտինգենտ), ՆԱՏՕ-ն չեն հանդուրժի սպառնալիքներ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը ցանկացած կողմից: Նրա խոսքերով, KFOR-ը կարող է պատասխան տալ Կոսովոյի անվտանգության պոտենցիալ սպառնալիքներին առաջիկա մի քանի ամիսներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականը նաեւ հայտնել է, որ նախարարները նաեւ կհայտարարեն Կոսովոյի կարգավիճակի հարցով միջազգային միջնորդների եռյակին (Ռուսաստան, ԵՄ եւ ԱՄՆ) աջակցելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ Կոսովոյում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի թվաքանակը` ավելի քան 20 երկրներից, գերազանցում է 17 հազարը: