«Քրդերը տեղին են բողոքում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից ի վեր իրենց ժողովրդի նկատմամբ անմարդակյին վերաբերմունքի հարցով: Խորհրդարանի էթնիկ քրդերից քսանը սեփական փորձով են դա զգացել. երենց երիտասարդությունը նրանք անցկացրել են բանտերում, տանջանքենրի են ենթարկվել, ստիպված էին թաքնվել»,- գրում է գերմանական Tageszeitung թերթը: Մեկնաբանների կարծիքով, նրանց ճակատագրի վրա հետք է թողել Անկարայում իշխանությունների միջեւ հակամարտությունը, որոնք ոտնահարում են քրդական փոքրամասնության իրավունքները եւ Քրդստանի Աշխատանքային կուսակցության (PKK) ռազմական խմբավորումների պատասխան բռնությունը: «Իհարկե, քրդերն այսօր կարող են հպարտանալ, որ իրենց ժողովրդական ընտրյալները ներկայացված են թուրքական խորհրդարանում, որ թերթի կրպակներում ազատ վաճառվում են տպագիր հրատարակություններ քրդերեն լեզվով եւ հայտնվել է պետական դպրոցներում քրդերենի դասավանդման իրական հեռանկար: Սակայն, այսպես թե այնպես, թուրքական հայրենիքի նկատմամբ սիրո մասին չի խոսվում: Քրդերը հոգնել են Անկարայի իշխանություններից գթություն աղերսող մուրացկանների դերից: Չխոսելով արդեն այն մասին, որ երկրի հարավ-արեւելյան լեռնային շրջաններում շարունակում են պայքարը հազարավոր ապստամբներ, ովքեր ի սկզբանե դեմ են կառավարության հետ որեւէ փոխզիջումային համաձայնության»,- ընդգծվում է հոդվածում:
Միեւնույն ժամանակ, թերթը գտնում է, որ անջատողական ձգտումները հատուկ չեն բոլոր քրդերին: «Ինքնավարության են ձգտում առաջին հերթին նրանց քաղաքական առաջնորդները: Թուրքիայի քրդերին արդեն ձեռք չի տալիս ազգային փոքրամասնության պաշտոնական կարգավիճակը, քանի որ Իրաքի հյուսիսում Արեւմուտքի օգնությամբ, փաստորեն քրդական պետություն է առաջացել, որին նրանք դեմ չէին լինի միանալ: Իրենց մի ամբողջություն զգացող քրդերը ձգտում են քաղաքական միասնության. Անկարայի նպատակն է խոչընդոտել դրան ռազմական ուժի օգնությամբ: Էրդողանի կառավարությունը, հավանաբար չունի հակամարտությունը կարգավորելու այլ միջոց», հաղորդում է Deutsche welle-ն:





