Իրանը չափազանց զգույշ է հետեւում Թուրքիայում զարգացող իրադարձություններին: Այդ մասին հայտարարել է Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ռաջաբ Սաֆարովը, մեկնաբանելով Թուրքիայի խորհրդարանի որոշումը` կառավարությանը Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ անցկացնելու լիազորություններ տրամադրելու մասին: Նրա խոսքերով, Իրանը չի սատարում Թուրքիայի որոշմանը, համարում է այն «չարդարացված, չհամապատասխանող միջազգային նորմերին եւ պատրաստվում է գաղթականների հոսքին»: «Թուրքիան Իրանի նկատմամբ ամենից բարեկամաբար տրամադրված պետությունը չէ. այն հանդիսանում է քաղաքական ընդդիմախոսը, տնտեսական հակառակորդը: Ցանկացած ժամանակ արեւմտյան պետությունները թուրքական ներկայության միջոցով կարող են ներխուժել Իրանի տարածք եւ իրականանցել իրենց «մութ» գործերը»,- գտնում է Սաֆարովը, հաղորդում է ՆՌԾ-ն:





