AM
23 Հոկտեմբեր 2007 - 11:32 AMT

Կարծես թե, ԱՄՆ-ն ու Իրաքը չէին պատրաստվում անհապաղ միջոցներ ձեռնարկել քրդական հարցում

Իրաքի բնակիչներին եւ ամերիկացիներին արժէ հնարավորինս խոչընդոտել քուրդ ահաբեկիչների հարձակումներին թուրքական տարածքի վրա: Ինչպես գրում է գերմանական Tagesspiegel-ը, դա անմիաստ կդարձներ թուրք զինվորականների ներխուժումը Հյուսիսային Իրաք: «Մինչեւ հիմա, սակայն, կարծես թե, Վաշինգթոնն ու Բաղդադը չէին պատրաստվում անհապաղ միջոցներ ձեռնարկել քրդական հարցում: Իսկ Արեւմուտքի ազդեցությունը Թուրքիայի վրա բավական սահմանափակ է, հատկապես դա վերաբարում է Իրաքը բռնազավթած ամերիկացիներին: Անկարայում ԱՄՆ դեսպանին վերջերս հարց է տրվել, ինչպես կպատասխաներ ԱՄՆ-ն ապստամբների ռազմական ռեյդերին, որոնք հաստատվել են հարեւան երկրներում` Մեքսիկայում կամ Կանադայում: Ամերիկացի դիվանագետը խուսափել է պատասխանից», հաղորդում է Deutsche Welle: