ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել Հարավային Կովկասը որպես կայուն եւ խաղաղ տարածաշրջան, ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին չորեքշաբթի օրը լրագրողներին: Միացյալ Նահանգները ցանկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի բանակցությունների ճանապարհով եւ արդարացիորեն, որպեսզի Հարավային Կովկասը խաղաղ տարածաշրջան դառնա»,-ասել է դեսպանը:
Դերսիի խոսքերով, ԱՄՆ-ն ընդգրկվել է Մինսկի խմբում եւ օգնում է բանակցություններ վարել այդ ձեւաչափում: Միացյալ Նահանգները կշարունակեն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված իրենց ջանքերը: «Մենք կընդլայնենք մեր ջանքերը, քանի որ դրանք կարեւոր են Ադրբեջանի եւ ողջ տարածաշրջանի համար, հաղորդում է «Թրենդը»:





