ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակներ, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Աննա Էշոն նամակ են հղել Պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, առաջակելով հետաձգել բանաձեւի քվեարկությունն` այն մտավախությամբ, որ այն հավանության չի արժանանա: «Մենք կարծում ենք, որ մեր գործընկերների մեծամասնությունը ցանկանում է աջակցել բանաձեւին եւ, անկասկած, կանի դա, սակայն ավելի պատեհ պահի: Մենք կշարունակենք աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, սակայն վերջնական քվեարկության համար ժամանակ կարելի է հատկացնել քիչ ավելի ուշ կամ 2008 թվականին»,-ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը հոկտեմբերի 10-ին ընդունվեց Պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆը 2007 թվականի հունվարի 30-ին:





