Կովկասում չպետք է լինեն «սառեցված հակամարտություններ», բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այդ մասին Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը հայտարարել է երկուշաբթի օրը Բաքվում: «Ղարաբաղյան, վրաց-աբխազական, վրաց-օսական հակամարտությունները, ինչպես նաեւ հակամարտությունը Մերձդնեստրում շատ զգայուն են եւ արգելակում են երկրների զարգացումը»,-ասել է նախարարը, հաղորդում է «Թրենդը»:





