«Կգա մի օր, երբ ԱՄՆ-ն կլքի տարածաշրջանը, եւ այն ժամանակ պարզ կդառնա, թե ով է այստեղ ուժեղը: Իրաքի Քրդստան նահանգի ղեկավար Մասուդ Բարզանին պետք է որոշում կայացնի»,-Անկարայում կայացած պաշտոնական ընդունելության ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, Թուրքիան ոչ ոքին թշնամի չէ: «Մենք օգնություն ենք տրամադրում Հյուսիսային Իրաքին: Մենք այնտեղ բոլորից շատ ազգականներ ու մերձավորներ ունենք: Հյուսիսային Իրաքի համար ծանր տարիներին, Թուրքիան միշտ նրա կողքին է եղել: Սակայն ահաբեկչական խմբերը թունավորեցին մեր հարաբերությունները»,-ընդգծել է Գյուլը, գրում է «Հյուրիեթ» թերթը:





