Նոյեմբերի 3-5 Ադրբեջան կայցելի ԱՄՆ պատվիրակությունը պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդի գլխավորությամբ: Բաքվում Ֆրիդը հանդիպումներ է անցկացնելու նախագահ Իլհամ Ալիեւի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի եւ այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների ընթացքում կայանալու է մտքերի փոխանակում երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցերով: Առանձին շոշափվելու է ժողովրդավարական բարեփոխումների հարցը, մամուլի եւ առաջիկա նախագահական ընտրությունների վիճակը, հաղորդում է Turan-ը:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի այցելությունը Երեւան նախատեսված չէ:





