ԼՂՀ պաշտպանության բանակը չի խախտում հրադադարի ռեժիմը Ադրբեջանի ԶՈՒ հետ շփման գծում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ պաշտպանության նախարարության քարոզչության եւ տեղեկատվության վարչության պետ, փոխգնադպետ Սենոր Հասրաթյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրությունները ապատեղեկատվություն են: «Այդ ամբողջ ապատեղեկատվությունը մեկ նպատակ է հետապնդում` ցույց տալ միջազգային հանրությանը, որ պատերազմը Ղարաբաղում դեռ չի ավարտվել եւ որ հայերը ագրեսորներ են եւ մեր հանդեպ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել»,-ընդգծել է Հասրաթյանը:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները ամեն օր հաղորդում են «հայկական կողմից ադրբեջանական դիրքերի» գնադկոծությունների մասին:





