AM
16 Նոյեմբեր 2007 - 14:49 AMT

Վրաց ժողովրդին ցրել են ադրբեջանական հատուկ միջոցներո՞վ

PanARMENIAN.Net-ի խմբագրությունը տեղեկատվություն է ստացել Վրաստանի եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարների հեռախոսազրույցի մանրամասների մասին, որը, ամենայն հավանականությամբ, կայացել է վրաց ընդդիմության հանրահավաքի ցրումից մեկ օր առաջ: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է ենթադրաբար Վրաստանի եւ Ադրբեջանի ՆԳ նախարարների զրույցի սղագրություն.

– Ալո՞…

– Ալո…

– Այո, այո՞:

– … Ռամիլ Ուսուբովի՞չ:

– … Այո, այո, Իվանե Սերգեեւիչ, ինչպե՞ս եք:

– Ողջույն, հարգելիս, ողջույն: Ամեն ինչ նորմալ է: Տեղյակ ենք ձեզ մոտ տիրող իրավիճակից:

– Մեզ մոտ այնպիսի բարդ իրավիճակ է: Այժմ մենք փակել ենք ընդդիմադիր հեռուստաընկերությունը, քաղաքում արտակարգ դրություն ենք հայտարարել:

– Ճիշտ էլ արել եք, վաղուց էր պետք անել…

– Ռամիլ Ուսուբովիչ, ես նման խնդրանք ունեմ. մեր մոտ պաշտպանական միջոցներ, այսինքն` գազ, մահակներ, վահաններ, շատ քիչ է, մենք շատ ինքնավստահ էինք: Եթե որեւէ օգնության հնարավորություն կա՞…

– Ի՞նչ է պետք: Ինձ պարոն նախագահը հրամայել է. ինչ անհրաժեշտ օգնություն կա, ցուցաբերել հնարավոր օգնություն: Այդ պատճառով, ես խնդրում են, ասացեք` ինչ է պետք: Ռետինե փամփուշտներ պետք ե՞ն:

– Ռետինե փամփուշտներ պետք են:

– Ես գրում եմ` «ռետինե փամփուշտներ»: Հետո՞:

– Գազային ինչ-որ նռնակներ կամ փամփուշտներ …

– Հա, հատուկ նռնակներ կան, աղմկային եւ գազային էլ, երկուսն էլ պետք են: Աղմկայինը, գիտեք, բարձր ձայն են արձակում, այնպիսի պայթյուն է, նրանք վախենում են, ես դա լավ գիտեմ:

– Ռամիլ Ուսուբովիչ, անկեղծ ասած, Դուք ինձնից լավ գիտեք` մեզ ինչ է պետք:

– Ես Ձեզ հասկանում եմ: Այժմ ես աշխատանքի եմ մեկնում եւ ներքին զորքերի հրամանատարին կանչել եմ, մոտ մի ժամից ես Ձեզ նորից կզանգեմ: Նշանակում է… Դուք մի անհանգստացեք մեքենայի հարցով. մենք մեր ավտոմեքենան կբեռնավորենք, կբերենք Ղազախ` սահմանի մոտ…

– Մենք ողջ բեռը մեր մեքենաները կտեփափոխենք, հա՞…

– Հա, հա, Ձեր մեքենան անցնում է մեր սահմանը, այնտեղ բարձում ենք ձեր մեքենաները եւ տանում եք ձեր մոտ:

– Շատ շնորհակալություն: Նշանակում է, դուք ձեր միտքը չե՞ք փոխի: Չէ՞ք մտափոխվի, չէ՞:

– Հա, հա: Պարոն նախագահը ինձ հրամայել է… ամեն կերպ օգնել: Ես մոտ մեկ ժամից Ձեզ կզանգեմ, կհայտնեմ ինչ եւ ինչքան կարող եմ ուղարկել, մեկ ժամից նորից կզանգեմ:

– Անչափ շոնարհակել եմ, Ռամիլ Ուսուբովիչ, շատ շնորհակալություն:

– Հաջողություն:

– Շատ շնորհակալ եմ: