AM
22 Մայիս 2017 - 07:17 AMT

Շերը՝ Billboard Music Awards Icon մրցանակակիր

Մայիսի 21-ին ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) արժանացել է Billboard Music Awards Icon մրցանակին:

Լաս Վեգասում մրցանակաբաշխության ժամանակ Շերը կատարել է իր երկու հիթը՝ Believ-ը եւ If I Could Turn Back Time-ը: Սա աստղի առաջին ելույթն է ինչ-որ արարողության ժամանակ վերջին 15 տարվա ընթացքում:

Ի դեպ, նախորդ օրը՝ մայիսի 20-ին, Շերը դարձել է 71 տարեկան:

Ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի Շերիլին Սարգսյանը ծնվել է Էլ Սենթրո քաղաքում (Կալիֆորնիա)։ Արդեն 50 տարուց ավել Շերը շոու-բիզնեսի ամենահաջողակ կանանցից է: Երգչուհի, դերասանուհի, գրող, ռեժիսոր: Նա 1970-ականների այն երգչուհիներից է, ով սուպերաստղի իր տիտղոսը պահպանում է մինչև այսօր: Այս երգչուհուն հաճախ անվանում են «Փոփի Աստուածուհի»: Շերը արժանացել է Օսկարի, Գրեմմիի, Ոսկե Գլոբուսի և զանազան ուրիշ մրցանակների։ Շերը Ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը։