Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված է նրանից, թե ինչպիսի դիրքորոշում կընդունեն ԱՄՆ-ը Կոսովոյի կարգավիճակի հարցով, գտնում է ԱՊՀ գործերով Դաշնության խորհրդի կոմիտեի նախագահ Վադիմ Գուստովը:
Երեքշաբթի Բաքվի եւ Մոսկվայի միջեւ հեռուստամակրջի ընթացքում Գուստովն ասել է, որ Կոսովոյի հարցը ցանկանում են կարգավորել առանց հաշվի առնելու Բելգրադի դիրքորոշումը: ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը ցանկանում են հնարավորինս արագ ավարտել անարդյունք բանակցային գործընթացը:
Նրա խոսքերով, Կոսովոյի ինքնուրույնությունը առաջին հերթին կազդի Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի վրա: «Այդ գոյացումները եւս կցանկանան ինքնուրույնություն ձեռք բերել, եւ դա կբարդացնի իրավիճակը,- ասել է Գուստովը: – Այդ պատճառով Ռուսաստանը գտնում է, որ ավելի լավ է Կոսովոյում խաղաղապահ ուժեր պահել», հաղորդում է Թրենդը:





