AM
30 Մայիս 2017 - 09:29 AMT

«Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» անվամբ հուշադրամներ են թողարկվել

ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է երկու հուշադրամ՝ «Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» անվանումներով։

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ «Բարսելոնայի լաբիրինթոսի» դիմերեսին լաբիրինթոսն է և Էրոսի արձանը: Դարձերես՝ Բարսելոնայի լաբիրինթոսի գծապատկերը՝ ջրավազանը սկզբնամասոում և հրապարակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:

Անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը/հարգը` արծաթ 9250, քաշը` 62,2 գ, տրամագիծը`անհատական, քանակը` մինչև 1500 հատ, էսքիզների հեղինակ՝ Գիեդրյուս Պաուլաուսկիս: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«Մազոնեի լաբիրինթոսի» դիմերեսին լաբիրինթոսն է և բրգաձև մատուռը՝ կենտրոնում: Դարձերեսին՝ Մազոնեի լաբիրինթոսի գծապատկերը՝ պարսպված հարթակը կենտրոնում, լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ: Անվանական արժեքը՝ 5000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9250, քաշը՝ 62,2 գ, քանակը՝ մինչև 1500 հատ:

Էսքիզների հեղինակ՝ Գիեդրյուս Պաուլաուսկիս: Հատվել է Լիտվայի դրամահատարանում: