AM
6 Հունիս 2017 - 12:06 AMT

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ազատվել է աշխատանքից:

Որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Գայանե Սողոմոնյանը՝ ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կինը 2014-ի հունվարին կասեցրել էր իր անդամակցությունը ՀՀԿ-ին: