Դեկտեմբերի 5-ին Վարդան Օսկանյանը ելույթ կունենա Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, ՀՀ արտգործնախարարը հանդես կգա «Հայաստանի Հանրապետության փոխլրացման արտաքին քաղաքականության ավանդույթների եւ նոր ուղղությունների իրատեսությունը» դասախոսությամբ:





